«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով հայտարարվել է մրցույթ։ Արդյունքում բաժնետոմսերի կառավարման իրավունքը 25 տարի ժամկետով կփոխանցվի հավատարմագրային կառավարչի, իսկ բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը կշարունակի պատկանել պետությանը։
Մրցույթի հիմնական նպատակներն են՝
- բժշկական կենտրոնի շենքային պայմանների բարելավում, վերանորոգում և տեխնիկական վերազինում,
- առաջնային բժշկական օղակի դերի բարձրացում, ծառայությունների ընդլայնում,
- մատուցվող բուժօգնության որակի և մատչելիության բարելավում,
- ախտորոշիչ և հարակից ծառայությունների հզորացում,
- մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում և շարունակական վերապատրաստում։
Մրցույթի նախաորակավորման փուլի մասնակցության համար պահանջվում է՝
- առնվազն 3 տարվա փորձ առողջապահական կազմակերպության կառավարման ոլորտում,
- վերջին երեք տարիների ընթացքում նվազագույնը 546,166.9 հազար դրամի տարեկան միջին շրջանառություն,
- վարկային ժամկետանց պարտավորությունների բացակայություն,
- համապատասխան տեխնիկական, ֆինանսական և աշխատանքային ռեսուրսների առկայություն։
Մրցույթի նախաորակավորման փուլին չեն կարող մասնակցել այն անձինք և կազմակերպությունները՝
- որոնց վերաբերյալ առկա է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ,
- դատական կարգով սնանկ ճանաչված անձինք կամ կազմակերպություններ,
- պետական բյուջեի նկատմամբ ժամկետանց պարտքեր ունեցող սուբյեկտներ,
- նրանք, ովքեր վերջին երեք տարիներին դատապարտված են եղել տնտեսական կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար (բացառությամբ՝ մարված կամ հանված դատվածության դեպքերի),
- միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ վերահսկվող կազմակերպությունները (եթե բաժնեմասը գերազանցում է 50 տոկոսը)։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝
Հուլիսի 14-ը, ժամը՝ 17։00
Վայրը՝ Պետական գույքի կառավարման կոմիտե, Տիգրան Մեծի 4
Հայտերի ամփոփման նիստը կկայանա՝
Հուլիսի 15-ին, ժամը՝ 11։00
Վայրը՝ ՀՀ առողջապահության նախարարություն, Կառավարական տուն 3
Մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Լրացուցիչ հարցերի համար դիմեք՝
Պետական գույքի կառավարման կոմիտե՝ (011) 52-65-57
«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ (256) 2-22-28