ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536

Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրում

1/ Իրականացվում են պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման նախապատրաստման աշխատանքները, անհրաժեշտության դեպքում գրավոր դիմելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց։

2/ Քննարկվում են պետական գույքն  անհատույց օգտագործման տրամադրման վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիմումները և օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք է տրվում։

3/ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա  օրենսդրությամբ սահմանված կարգով մշակվում և քննարկման են ներկայացվում պետական անշարժ գույքի տնօրինման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր։

4/ Իրականացվում է անհատույց օգտագործման տրամադրված պետական անշարժ գույքի և դրա օգտագործողների վերաբերյալ տեղեկատվության հաշվառում։