ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536

Պետական գույքի օտարում

1/ Օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում են պետական գույքի օտարման (նվիրատվության, փոխանակության և նվիրաբերության) նախապատրաստման աշխատանքները, անհրաժեշտության դեպքում գրավոր դիմելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց։

2/ Քննարկվում են պետական գույքի օտարման (նվիրատվության, փոխանակության և նվիրաբերության) վերաբերյալ ստացված առաջարկություններն ու դիմումները և օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք է տրվում։

3/ Միջոցներ են ձեռնարկվում օտարման (նվիրատվության, փոխանակության և նվիրաբերության) ենթակա պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթի ձեռքբերման ուղղությամբ։

4/ Միջոցներ են ձեռնարկվում օտարման (նվիրատվության, փոխանակության և նվիրաբերության) ենթակա գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթը գնահատման ներկայացնելու ուղղությամբ։

5/ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների, ինչպես նաև գնահատող կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով մշակվում և սահմանված կարգով քննարկման են ներկայացվում պետական գույքի օտարման, փոխանակության, նվիրատվության կամ նվիրաբերության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր։

6/ Իրականացվում է օտարվող, փոխանակվող, նվիրաբերվող և նվիրատվությամբ հատկացվող պետական գույքի հաշվառումը։