Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը նշել է հիմնադրման 40-ամյակը

11/09/2023 Նորություններ

Սեպտեմբերի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ՝ նվիրված համալիրի հիմնադրման 40-ամյակին։ Նախքան տոնական և համերգային միջոցառումների մեկնարկը՝ համալիրի դիմաց տեղի է ունեցել Ազգային հերոս, պետական և քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև Դեմիրճյան ընտանիքի ներկայացուցիչները։

Արձանի բացման հանդիսավոր արարողությունից հետո տոնական միջոցառումները շարունակվել են։ Տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել ճարտարապետ Հրաչ Պողոսյանը և Գրիգոր Ազիզյանը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալով է պարգևատրվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասարկման ծառայության պետ Ցոլակ Միքայելի Սարգսյանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Համալիրի պահպանման և զարգացման գործում ունեցած ներդրման համար համալիրի 40-ամյակի հուշամեդալով է պարգևատրվել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Պարգևատրման արարողությունից հետո համերգային և սպորտային միջոցառումները համալիրում շարունակվել են մինչև ուշ երեկո։