Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Տեղեկատվություն կայացած մրցույթի վերաբերյալ

03/02/2023 Նորություններ

Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի 100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթը:

Մրցույթի մեկնարկային գինը եղել է 3 մլրդ 265 մլն 56 հազար դրամ։ Վաճառքի գինը կազմել է 3 մլրդ 265 մլն 160 հազար դրամ: Հաղթող է ճանաչվել մրցույթի միակ հայտատուն, որը հանդիսանում է գործող «Վիոլետա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնադիրը:

Ձեռքբերման արժեքը վճարվելու է մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկ ամսվա ընթացքում` առանց տարաժամկետ վճարման հնարավորության: Հաղթող ճանաչված մասնակիցը ստանձնել է կազմակերպության պրոֆիլի պահպանման, ինչպես նաև կազմակերպության վերազինման և շենքային պայմանների բարելավման ուղղությամբ 500 մլն դրամի ներդրումային պարտավորություն: