Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տարեկան ժողովը

01/06/2022 Նորություններ

Հունիսի 1-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տարեկան ժողովը, որը վարել է կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Ժողովի հաստատմանն է ներկայացվել 2021 թվականի տարեկան հաշվետվությունը։ Քննարկվել է ընկերության գործունեության արդյունավետության հարցը և արձանագրվել, որ պետք է բարձրացնել այն հնարավորինս սեղմ ժամկետներում։

«Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: