Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացնում է Քարտուղարության արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնում փորձագետ ներգրավելու մասին

26/06/2025 Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է փորձագետ ներգրավելու վերաբերյալ Կոմիտեի քարտուղարության արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնի (այսուհետ՝ Բաժին) փորձագետ

 

 

Աշխատանքների համառոտ նկարագիրը

 

Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները`

  1. Կոմիտեի էլեկտրոնային աճուրդի պաշտոնական կայքի (e-auctions.am) (այսուհետ՝ Կայքի) HTML5, CSS3-ի միջոցով ինտերֆեյսների դասավորություն (верстка) և օպտիմալացում,
  2. ադապտիվ և խաչաձև բրաուզերների լուծումների մշակում` ապահովում  կայքերի և հավելվածների ճիշտ աշխատանքը տարբեր սարքերում և զննարկիչներում,
  3. էջերի օպտիմալացում՝ բեռնման արագությունը բարելավելու համար,
  4. ծրագրային փաթեթի ֆունկցիոնալի սպասարկում (front end), անխափան հասանելիության ապահովում,
  5. Կայքի դիզայնի արդիականացում, անհրաժեշտության դեպքում՝ փոփոխություն,
  6. տրվող լուծումների ու տեխնոլոգիաների արդիականացման ապահովում,
  7. Կայքի FrontEnd միջավայրի աշխատանքի ընթացիկ խափանումների վերաբերյալ մեկ ժամվա ընթացքում արձագանքում,
  8. Կայքի FrontEnd միջավայրի աշխատանքի ընթացիկ խափանումների, թերությունների և բացթողումների շտկում,
  9. Կայքի սպասարկման ժամանակ հայտնաբերված սխալների ուղղում,
  10. Կայքի կառուցվածքային և արտաքին տեսքի փոփոխություններ, ինչպես նաև բաժինների ծրագրային թարմացում,
  11. Կայքի հետ աշխատող Կոմիտեի անձնակազմի տեխնիկական աջակցության իրականացում,
  12. Կայքում ներդրված էլեկտրոնային ծառայությունների աշխատանքի ընթացքում հայտնաբերված թերությունների, ինչպես նաև սխալների վերացում,
  13. արձանագրված և/կամ փորձագետի կողմից հայտնաբերված և հրատապ լուծում պահանջող գործընթացի իրականացում, այդ թվում՝ ծրագրային ապահովման կարգաբերում, վնասված հատվածների կամ ամբողջականության վերականգնում,
  14. անավարտ կամ թերի իրագործված հատվածների դուրս բերում,
  15. Կայքի ծրագրային ապահովման ընթացիկ լրամշակում, կառուցվածքային կատարելագործում և փոփոխություն,
  16. Կայքի նոր գործողություններ կատարելու անհրաժեշտությունից բխող դրա ծրագրային ապահովման մեջ փոփոխությունների կատարում,
  17. Կայքի ֆունկցիոնալի վերափոխումների ու լրացումերի իրականացում,
  18. Կայքի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր ընթացիկ թարմացումների և նորացումների տեղադրում. անհրաժեշտության դեպքում՝ տվյալների տեսակներին համապատասխան Կայքի տվյալների շտեմարանների կառուցվածքներում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարում,
  19. Կայքի ծրագրային ապահովման մեջ յուրաքանչյուր լրամշակում, կառուցվածքային կատարելագործում և փոփոխություն, այդ թվում՝ դրանց խմբերը, կատարելու ավարտի Կայքի ամբողջական փորձարկում,
  20. Կոմիտեի անձնակազմին տեխնիկական աջակցության ապահովում, ինչպես նաև Կայքից օգտվող պետական մարմինների ու կազմակերպությունների աշխատակիցների՝ կայքից գրագետ օգտվելու պահանջների ու պայմանների տեսական ու գործնական ուսուցում,
  21. քարտուղարության կանոնադրական խնդիրներից բխող այլ գործառույթների իրականացում։

 

Տվյալ փորձագետի ներգրավման ժամկետն է` յոթ ամիս (պայմանագիրը կնքվում է յոթ ամիս ժամկետով):

 

Փորձագետի պարտականությունները

Փորձագետը պարտավորվում է Բաժնի պետին երեք ամիսը մեկ, ապա ամփոփիչ փուլում ներկայացնել հաշվետվություն, որի արդյունքում երևում է, թե տվյալ ժամանակահատվածում փորձագետն իր առջև դրված խնդիրների որ մասն է իրականացրել:

Աշխատանքը գնահատվում է դրական կամ բացասական: Փորձագետն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Փորձագետին ներկայացվող պահանջները

 

1) բարձրագույն կրթություն, տեղեկատվական համակարգերի ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,

2) «Տեղեկատվության ազատության մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքների անհրաժեշտ իմացություն,

3) տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,

4) ծրագրային և համակարգային անսարքությունների վերացման ունակություն,

5) կազմակերպչական և վերջնաժամկետներում առաջադրանքների կատարման հմտությունների տիրապետում,

6) արդյունավետ հաղորդակցման և պլանավորման հմտությունների տիրապետում,

7) հարմարվողականություն/ճկունություն, խնդիրների լուծման հմտություններ:

 

Փորձագետին ներկայացվող սահմանափակումները

 

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00, էլեկտրոնային հասցե` info@spm.am/:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցելանձինհանրայինծառայություններիհամարանիշտրամադրելումասինտեղեկանքիկամհանրայինծառայություններիհամարանիշիտրամադրումիցհրաժարվելումասինտեղեկանքիլուսապատճենը),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  • մեկ լուսանկար 3x4 սմչափսի:

 

 

Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 13:00-ն անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով` էլեկտրոնային հասցե` info@spm.am:

 

Ընտրություն կատարելու եղանակը` դիմումներ կայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց

 

Դիմումներիընդունմանժամկետն է` 27.06.2025թ.մինչև 01.07.2025թ.ներառյալ:

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

 

............................................................................................ից

( դիմողի անուն հայրանուն ազգանունը )

 

...............................................................................................

դիմողիհեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

 

................................................................................................

( դիմողի էլեկտրոնային հասցեն )

 

 

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

 

Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի քարտուղարության արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնում որպես փորձագետ ներգրավելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`

  1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ...................................................................................................... էջ.
  2. Դիպլոմի (դիպլոմների) ............................................................................................................... էջ.
  3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի .................................................... էջ.
  4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) .......................................................................... էջ
  5. Այլ .............................................................................................................................................. էջ:

Առդիր……..էջ:

 

 

______________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

«____»  __________________ 2025թ.

 

 

Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթերներ կայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Կցված ֆայլը