Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Հայտարարությունների արխիվ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ` Կոմիտեի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.3-Մ2-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

25/09/2020 Հայտարարություններ

Հայտարարություն

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ Կոմիտե) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.3-Մ2-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Կոմիտեի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.3-Մ2-7) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.3-Մ2-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, 301 սենյակ) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
  2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 6-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասիերկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 «ՀՀ Սահմանադրություն»

1-ին գլուխ, հոդվածներ՝ 5, 11

2-րդ գլուխ, հոդված՝ 76

4-րդ գլուխ, հոդված՝ 111

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 67, 71, 69,

7-րդ  գլուխ, հոդված՝ 134,

9-րդ գլուխ, հոդված՝ 168, 

11-րդ գլուխ, հոդվածներ՝ 173, 178, 188 

13-րդ գլուխ, հոդված՝ 204, 

15-րդ գլուխ, հոդված՝ 231, 

17-րդ գլուխ, հոդվածներ՝ 279, 280

19-րդ գլուխ, հոդված՝ 322

28-րդ գլուխ, հոդվածներ՝ 438, 442

31-րդ գլուխ, հոդվածներ՝ 561

32-րդ գլուխ, հոդված՝ 605

35-րդ գլուխ, հոդվածներ՝ 606, 612, 615, 620, 626

36-րդ գլուխ, հոդված՝ 688

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=74658

 

ՀՀ հողային օրենսգիրք

1-ին գլուխ, հոդված՝ 5

4-րդ գլուխ, հոդված՝ 11

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 19, 20

10-րդ գլուխ, հոդված՝ 28

13-րդ գլուխ, հոդվածներ՝ 53, 54

14-րդ գլուխ, հոդված՝ 56

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=74667

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ, հոդված՝ 1

6-րդ գլուխ, հոդված՝ 30

8-րդ գլուխ, հոդվածներ՝ 34, 37

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ, հոդվածներ՝ 1, 3, 4

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 15, 16, 22

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=28458

«Պետական գույքի կառավարաման մասին» ՀՀ օրենք

գլուխ II, հոդվածներ՝ 4, 5

գլուխ III, հոդվածներ՝ 6, 7

գլուխ IX, հոդվածներ՝ 20, 22, 25, 28

գլուխ X, հոդվածներ՝ 30,33

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=94427

 

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 5, 14

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=114386

 «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ, հոդվածներ՝ 1, 3, 4, 5, 6

2-րդ գլուխ, հոդված՝ 11

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 16, 22

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=67582

 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ, հոդվածներ՝ 7

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 24, 27

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=69875

 «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք

5-րդ գլուխ, հոդված՝ 33

4-րդ գլուխ, հոդված՝ 20

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

 «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ հոդված՝ 4

2-րդ գլուխ, հոդված՝ 6

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807

 «Գրավոր խոսք»` Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.

էջեր՝ 70, 71, 74, 94, 173, 221, 224, 227, 245-247, 250, 258

հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 Ինֆորմատիկա 7-րդ դասարան` Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012,

Տեքստային խմբագրիչներ` §1.2, §1.3, §1.5,

Համակարգչային հմտություններ, §2.2,

Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6

հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝

https://www.gov.am/am/announcements/item/346/

հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

  • «Խնդրի լուծում»

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

  • «Հաշվետվությունների մշակում»

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում), հեռախոսահամար՝ 011-527-300, էլեկտրոնային փոստի հասցե՝ (hr@spm.am):

Թեստի ձևանմուշը կցվում է:

Կցված ֆայլերը