Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Հայտարարությունների արխիվ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ` Կոմիտեի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիրը` 22-3-25.4-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

24/08/2020 Հայտարարություններ

Հայտարարություն

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ Կոմիտե) հայտարարում է ներքին մրցույթ՝ Կոմիտեի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիրը` 22-3-25.4-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Կոմիտեի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիրը` 22-3-25.4-Մ2-5) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Կոմիտեի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիրը` 22-3-25.4-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, 301 սենյակ) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
  2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 25-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասիերկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 «ՀՀ Սահմանադրություն»

 

  • 1-ին գլուխ, հոդվածներ՝ 1, 4, 5, 10, 21,
  • 4-րդ գլուխ, հոդվածներ՝ 103, 109
  • 5-րդ գլուխ, հոդված՝ 135
  • 6-րդ գլուխ, հոդված՝ 146
  • 7-րդ գլուխ, հոդված՝ 169
  • 8-րդ գլուխ, հոդված՝ 176

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

 

  • 1-ին գլուխ, հոդվածներ՝ 3, 9
  • 4-րդ գլուխ, հոդվածներ՝ 20, 25, 28
  • 5-րդ գլուխ, հոդվածներ՝ 63, 69, 107, 106
  • 9-րդ գլուխ, հոդվածներ՝ 163, 168,173, 178, 187, 189
  • 16-րդ գլուխ, հոդված՝ 275
  • 17-րդ գլուխ, հոդված՝ 279
  • 18-րդ գլուխ, հոդվածներ՝ 306, 317
  • 19-րդ գլուխ, հոդված՝ 322
  • 22-րդ գլուխ, հոդվածներ՝ 345, 353
  • 26-րդ գլուխ, հոդվածներ՝ 420, 421
  • 27-րդ գլուխ, հոդված՝ 432
  • 28-րդ գլուխ, հոդվածներ՝ 437,447
  • 29-րդ գլուխ, հոդվածներ՝ 448, 451, 454, 464
  • 30-րդ գլուխ, հոդված՝ 466
  • 31-րդ գլուխ, հոդվածներ՝ 562, 564
  • 32-րդ գլուխ, հոդվածներ՝ 595, 605
  • 35-րդ գլուխ, հոդվածներ՝ 612, 620, 659
  • 36-րդ գլուխ, հոդվածներ՝ 686, 691, 701
  • 73-րդ գլուխ, հոդված՝ 1227

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=74658

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք

  • 3-րդ գլուխ, հոդված՝ 24
  • 13-րդ գլուխ, հոդվածներ՝ 134, 137
  • 16-րդ գլուխ, հոդված՝ 170
  • 17-րդ գլուխ, հոդված՝ 176
  • 19-րդ գլուխ, հոդված՝ 187
  • 20-րդ գլուխ, հոդված՝ 198
  • 28-րդ գլուխ, հոդված՝ 236
  • 42-րդ գլուխ, հոդված՝ 304
  • 54-րդ գլուխ, հոդված՝ 378
  • 55-րդ գլուխ, հոդված՝ 398
  • 56-րդ գլուխ, հոդված՝ 408
  • 58-րդ գլուխ, հոդվածներ՝ 416, 420, 423

հղումը՝ https://www.arlis.am/documentView.aspx?docid=120057

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք.

 

  • 2-րդ գլուխ
  • 4-րդ գլուխ, հոդվածներ՝ 19, 20, 21
  • 7-րդ գլուխ, հոդված՝ 53
  • 8-րդ գլուխ, հոդվածներ՝ 58, 59
  • 9-րդ գլուխ, հոդվածներ՝ 64
  • 10-րդ գլուխ, հոդված՝ 73
  • 11-րդ գլուխ, հոդված՝ 75

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75264

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք.

 

  • 1-ին գլուխ, հոդված՝ 2
  • 2-րդ գլուխ, հոդված՝ 4
  • 4-րդ գլուխ, հոդված՝ 9
  • 6-րդ գլուխ, հոդված՝ 30
  • 8-րդ գլուխ, հոդվածներ՝ 34, 37

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենք.

  • 1-ին գլուխ, հոդվածներ՝ 1, 2, 3, 4
  • 3-րդ գլուխ, հոդվածներ՝ 16, 22

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=28458

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք.

  • 1-ին գլուխ, հոդվածներ՝ 2, 3
  • 4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18, 20

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

ՀՀ կառավարության 13.06.2003թ. N882-Ն որոշում,

 

  • 2-րդ, 2.1-րդ, 4-րդ, 16-րդ կետեր

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=11114

 

ՀՀ կառավարության 17.02.2011 թվականի 304-Ն որոշում.

 

  • 4-րդ և 11-րդ կետեր

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=76081

ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշում

2-րդ, 3-րդ, 5-րդ, 36-րդ և 11-րդ կետեր

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143151

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.

  • էջեր՝ 70, 71, 74, 94, 173, 221, 224, 227, 245-247, 250, 258

հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան.

Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.5, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.3, 2. Համակարգչային հմտություններ, §2.2, 6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6

հղումը՝  http://fliphtml5.com/fumf/egdx:

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝

https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

 

  • «Խնդրի լուծում»

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

  • «Հաշվետվությունների մշակում»

հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում), հեռախոսահամար՝ 011-527-300, էլեկտրոնային փոստի հասցե՝ (hr@spm.am):

Թեստի ձևանմուշը կցվում է:

Կցված ֆայլերը