Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Հայտարարությունների արխիվ

Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացնում է փորձագետ ներգրավելու վերաբերյալ

25/05/2020 Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին

տեղեկացնում է  փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների և վճարումների բաժնի (այսուհետ՝ Բաժին) փորձագետ

 

 Աշխատանքների համառոտ նկարագիրը

Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները`

  • 2021 թվականի պետական բյուջեի հայտի լրամշակում.
  • 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախապատրաստում և մշակում.
  • 2020-2021 թվականների եռամսյակային, կիսամյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների կազմում և ՀՀ ֆինանսների նախարարություն սահմանված ժամկետներում ներկայացում.
  • Կոմիտեի ենթակայության ՊՈԱԿ-ներից եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների ստացում, ստուգում, ամփոփում և սահմանված ժամկետներում ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարություն:

 

Տվյալ փորձագետի ներգրավման ժամկետն է` մեկ տարի (պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով):

 

Փորձագետի պարտականությունները

Փորձագետը պարտավորվում է Բաժնի պետին ներկայացնել հաշվետվություն իր կողմից իրականացրած աշխատանքների մասին վեցամսյա պարբերականությամբ, իսկ աշխատանքներն ավարտելուց հետո՝ պայմանագրի ժամկետի ավարտից 5 աշխատանքային օր առաջ ներկայացնի ամփոփ հաշվետվություն մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Աշխատանքը գնահատվում է բավարար, լավ կամ գերազանց: Փորձագետն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Փորձագետին ներկայացվող պահանջները

- Տնտեսագիտություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, Հանրային ծառայության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

- հաշվապահական հաշվառման ոլորտի անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում և այդ բնագավառում աշխատանքային փորձ.

- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «ՀՀ բյուջետային համակարգի մասինե, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի  պետական բյուջեի մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի հունվարի 30-ի թիվ 27-Ն հրամանի, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի և «ՀԾ-հաշվապահե ծրագրի անհրաժեշտ իմացություն:

 

Փորձագետին ներկայացվող սահմանափակումները

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00, էլեկտրոնային հասցե` info@spm.am/:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի (ՀԾ համարանիշ) պատճենը,
  • դիպլոմի (դիպլոմների) պատճենը (պատճենները),
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

 

Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 13:00-ն անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով` էլեկտրոնային հասցե` info@spm.am:

 

Դիմումների ընդունման ժամկետն է` 26.05.2020թ. մինչև 01.06.2020թ. ներառյալ

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

ՏԻԿԻՆ ՄԵԼԱՆՅԱ ՂՈՒՇՉՅԱՆԻՆ

 

............................................................................................ից

( դիմողի անուն հայրանուն ազգանունը )

 

...............................................................................................

դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

 

................................................................................................

( դիմողի էլեկտրոնային հասցեն )

 

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

 

Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների և վճարումների բաժնում որպես փորձագետ ներգրավելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`

  1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ...................................................................................................... էջ.
  2. Դիպլոմի (դիպլոմների) ............................................................................................................... էջ.
  3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի .................................................... էջ.
  4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) .......................................................................... էջ
  5. Այլ .............................................................................................................................................. էջ:

Առդիր ….. էջ:

 

 

______________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 


«____»  __________________ 2020թ.

                                                                                     

Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին: