ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Հայտարարությունների արխիվ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության գնումների բաժնի պետի (ծածկագիր՝ 49-2.2-45) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

23/04/2019 Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության (այսուհետ՝ Վարչություն գնումների բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետ (49-2.2-45)

 Վարչության պետի հանձնարարությամբ ղեկավարում է գնումների իրականացման գործընթացի վարումը, կազմակերպում է օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքների և ծառայությունների համար անհրաժեշտ գույքի գնման գործընթացը, ներկայացնում է եզրակացություն՝ գնումների շրջանակներում Կոմիտեի կողմից հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ինչպես նաև ղեկավարում է գնման ընթացակարգերի արձանագրության և պայմանագրերի կազմման հաստատման և ներկայացման աշխատանքները, ապահովում է և միջոցներ ձեռնարկում գույք, ապրանքներ, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կատարումը:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Գնումների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կանոնադրություն հաստատելու մասին» N 398-Լ հրամանի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի  անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ինչպես նաև տարբեր տեղեկատվական շտեմարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ.
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում.
  • աշխատավարձի չափը՝ 256 623 ՀՀ դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00):

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի պատճենը,
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով hr@spm.am՝ ժամը 14:30-ից մինչև 17:30-ը:

 

Դիմումների ընդունման ժամկետն է` 25.04.2019թ. մինչև 29.04.2019թ. ներառյալ, բացի շաբաթ և կիրակի և տոնական օրերից:

 

 

 

 

 

 

 ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

ՏԻԿԻՆ  ԱՆԻ ՕԲՈՍՅԱՆԻՆ

 

............................................................................................ից

դիմողի անուն հայրանուն ազգանունը

...............................................................................................

դիմողի գրանցման հասցեն

................................................................................................

դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

...............................................................................................

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

Ծնված` ...................................................................................

օրը, ամիսը, տարին, վայրը

 

 

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

 Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ ինձ հետ կնքել աշխատանքային պայմանագիր Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության գնումների բաժնի պետի (ծածկագիր՝ 49-2.2-45) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար։

 

«____»  __________________ 2019թ.                                  ________________________________

                                                                                              /ստորագրությունը/

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ի Ն

Հայտնում եմ, որ`

  1. ....................... համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

    (ունեմ, չունեմ)

 

Տիրապետում եմ հետևյալ համակարգչային ծրագրերին (Windows, Word, Excel, Access և այլն)

..................................................................................................................................................................

..................................................................................................................................................................

  1. Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին.

ա)   ........................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

բ) ............................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

գ) .............................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

  1. Հայերենին ....................................................................................................................................................:

                                                      (տիրապետում եմ, չեմ տիրապետում)

 

  1. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ .......................................................

                                                                                                                (ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

 

  1. Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն ...............................................................

(ունեմ, չունեմ)

  1. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված

 

հիվանդություններից որևէ մեկով .........................................................................................................

                                   (տառապում եմ, չեմ տառապում)

 

Կից ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերը.

  1. անձնագրի պատճենը` .................................................................................... էջ.
  2. դիպլոմի (դիպլոմների) պատճենը (պատճենները)` ............................................ էջ.
  3. աշխատանքային գրքույկի պատճենը` ............................................................... էջ.
  4. զինվորական գրքույկի պատճենը` ..................................................................... էջ. .............................................................................................................................................................................

մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:

Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

 

Դիմող`  ....................................                                            « .........»  .................................   2019թ.

                  ստորագրություն