ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Հայտարարությունների արխիվ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է բաց մրցույթ` «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար /հարցաշար/

11/07/2019 Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Տնօրենի թեկնածուին ներկայացվող

1) պարտադիր պահանջներն են`

բարձրագույն կրթություն.

ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ.

իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քաղաքացիական, ՀՀ աշխատանքային օրենսգրքեր, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությնների մասին» ՀՀ օրենքներ, պետական գույքի կառավարման գործընթացները կանոնակարգող ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

Կազմակերպության զարգացման ծրագիր մշակելու և զարգացման հեռանկարի մասին առաջարկություն ներկայացնելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն:

2) լրացուցիչ պահանջներն են`

  • ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
  • առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
  • աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն:

 

Մրցույթին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր`

  • դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
  • տառապում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.
  • խուսափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.
  • դատապարտվել են հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
  • օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ զրկվել են որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
  • նախորդ երեք տարվա ընթացքում եղել են սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

Վերը նշված պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

 

          Մրցույթը կանցկացվի 14.08.2019թ. ժամը 11:00-ին, Կոմիտեի շենքում՝ /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52 73 00/

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52 73 00/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • Դիմում,
  • Մեկ լուuանկար 3x4 չափի,
  • Քաղվածք աշխատանքային գրքույկից կամ աշխատանքային գրքույկի պատճենը,
  • Ինքնակենuագրություն,
  • Անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի կամ վկայականի (արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող զորակոչային տեղամաuին ժամանակավոր կցագրման վկայականի) պատճենները,
  • Կադրերի հաշվառման թերթիկ (Անձնական թերթիկ) (լրացված),
  • Տեղեկանք մշտական բնակության վայրից,
  • Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաuտող փաuտաթուղթ (դրանց առկայության դեպքում),
  • Բնութագիր վերջին աշխատավայրից (եթե այդ կազմակերպությունը չի լուծարվել):

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

 

Դիմումների ընդունման ժամկետն է` 12.07.2019թ. մինչև 02.08.2019թ. ներառյալ:

Կցված ֆայլերը