Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու մասին

24/07/2023 Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ

 Կոմիտեի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության գնումների բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետ (ծածկագիր՝ 22-3-26.1-Ղ4-2)

 

Ապահովում է Կոմիտեի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման, գնումների անվանացանկի և գնումների պլանի կազմման, գնումների պլանում լրացումներ և փոփոխություններ կատարելու, պատասխանատու ստորաբաժանման  կողմից ներկայացված գնման հայտի կազմման համապատասխանության գնահատման,  գնահատող հանձնաժողովների նիստերի և գնման ընթացակարգերի արձանագրությունների, պայմանագրերի, պայմանագիր կնքելու որոշման և կնքված պայմանագրի մասին հայտարարությունների կազմման աշխատանքների իրականացումը, նախապատրաստում է պատասխանատու ստորաբաժանումներ, գնումների համակարգողներ և գնահատող հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ պատվիրատուի ղեկավարի հրամանների նախագծերը, տրամադրում է կարծիք գնումների ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի վերաբերյալ, ինչպես նաև պաշտոնի անձնագրով այլ գործառույթներ:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • Կրթությունը, որակավորման աստիճանը`
  • Բարձրագույն կրթություն
  • Բավարարում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջին:

 

  • Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը`
  • Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտակն աշխատանքային ստաժ կամ պետական գնումների բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ.
  • ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, «Քաղաքացիական ծառայության մասին» «Նորմատիվ իրավական ակտերի մասին» «Գնումների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ինչպես նաև տարբեր տեղեկատվական շտեմարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ.
  • Աշխատավարձի չափը՝ 322 816 ՀՀ դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայողի երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի (18.04.2023թ. -04.01.2026թ.) ավարտը:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00):

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապաանհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով (պատճենները),
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Դիմորդների ընտրությունը կանցկացվի հարցազրույցի եղանակով։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով hr@spm.am՝ ժամը 14:30-ից մինչև 17:30-ը:

Դիմումների ընդունման ժամկետն է` 25.07.2023թ. մինչև 27.07.2023թ. ներառյալ:

Կցված ֆայլերը