Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Հայտարարությունների արխիվ

Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացնում է փորձագետ ներգրավելու վերաբերյալ

03/11/2022 Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին

տեղեկացնում է փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության (այսուհետ՝ Վարչություն) փորձագետ

Աշխատանքների համառոտ նկարագիրը

Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները`

  • ՀՀ կառավարության կողմից ծրագրավորված միջոցառումներին առնչվող պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման և սպասարկման գործընթացները կանոնակարգող իրավական ակտերում լրացումներ և փոփոխությունների իրականացում.
  • պետական գույքի կառավարման ոլորտին ուղղակիորեն առնչվող ռազմավարությունների և օրենսդրական ակտերի հիման վրա գույքային հարաբերությունները կանոնակարգող ոլորտային նոր իրավական ակտերի մշակում:

            Տվյալ փորձագետի ներգրավման ժամկետն է` մեկ տարի (պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով)

Փորձագետի պարտականությունները

Փորձագետը պարտավորվում է Վարչության պետին ներկայացնել հաշվետվություն իր կողմից իրականացրած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ պարբերականությամբ, իսկ աշխատանքներն ավարտելուց հետո՝ պայմանագրի ժամկետի ավարտից 5 աշխատանքային օր առաջ ներկայացնի ամփոփ հաշվետվություն մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Աշխատանքը գնահատվում է դրական կամ բացասական: Փորձագետն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Փորձագետին ներկայացվող պահանջները

- Տնտեսագիտություն (էկոնոմիկա) մասնագիտության բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն տաս տարվա աշխատանքային ստաժ, կամ վերջին տաս տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

- պետական գույքի կառավարման ոլորտին վերաբերվող անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, ինչպես նաև պետական գույքի կառավարման ծրագրեր, ռազմավարական փաստաթղթեր, իրավական ակտեր մշակելու փորձի առկայություն.

- ունենա տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- առնվազն մեկ օտար լեզվի պարտադիր իմացություն.

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման և սպասարկման գործընթացները կանոնակարգող իրավական ակտերի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն:

Փորձագետին ներկայացվող սահմանափակումները

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00, էլեկտրոնային հասցե` hr@spm.am/:

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 13:00-ն անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով` էլեկտրոնային հասցե` hr@spm.am:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների հետ հարցազրույց

Դիմումների ընդունման ժամկետն է` 04.11.2022թ. մինչև 08.11.2022թ. ներառյալ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

............................................................................................ից

( դիմողի անուն հայրանուն ազգանունը )

...............................................................................................

դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

................................................................................................

( դիմողի էլեկտրոնային հասցեն )

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչությունում փորձագետ ներգրավելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`

  1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ...................................................................................................... էջ.
  2. Դիպլոմի (դիպլոմների) ............................................................................................................... էջ.
  3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի .................................................... էջ.
  4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) .......................................................................... էջ
  5. Այլ .............................................................................................................................................. էջ:

Առդիր ….. էջ:

______________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը) 

«____»  __________________ 2022թ.

Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

Կցված ֆայլերը