Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում առկա թափուր հաստիքը համալրելու մասին

12/07/2022 Հայտարարություններ

Հայտարարություն

«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը պետական գույքի գնահատման բաժնի գնահատողների թափուր հաստիքը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում գնահատողների՝

 Պահանջվող որակավորումներ և փորձ

  • բարձրագույն կրթություն,
  • ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական,
  • 2 տարվա ընդհանուր աշխատանքային փորձ՝ տվյալ բնագավառում 1 տարուց ոչ պակաս։

Աշխատանքի նկարագրություն

  • իրականացնել գնահատվող անշարժ և շարժական գույքի տեղազննում և գնահատում,
  • ուսումնասիրել գնահատվող անշարժ կամ շարժական գույքի փաստաթղթերը,
  • իրականացնել համապատասխան տեղեկություններ ունեցող կազմակերպությունների և մասնագետների միջոցով անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում,
  • իրականացնել գնահատման անհրաժեշտ մեթոդների ընտրություն և կազմել գրավոր հաշվետվություն։  

Քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ (հասցե` ք. Երևան, Զաքիյան 10 հասցեում), հեռախոսահամար՝ 010-56-14-21։