Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Հայտարարությունների արխիվ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

30/05/2022 Հայտարարություններ

Հայտարարություն

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այուհետ` Կոմիտե) հայտարարում է արտաքին մրցույթ` Կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիրը` 22-3-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիրը` 22-3-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում:

Գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիրը` 22-3-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջի՝ https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:

Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով մինչև 2022 թվականի հունիսի 3-ը ներառյալ:

Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում Պետական գույքի կառավարման կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիրը՝ 22-3-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալերի մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «» նշանը:

Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը։

Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 11:00-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին Կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 310 858 (երեք հարյուր տասը հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

«ՀՀ Սահմանադրություն»

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 27, 34, 38, 40, 73

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 111, 115

5-րդ գլուխ, հոդված՝ 125

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

hոդվածներ՝ 63, 67, 134, 188, 204, 606, 612

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=74658

ՀՀ աշխատանքային օրենսգիրք

hոդվածներ՝ 14, 85, 169, 172

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=59508

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ, հոդված՝ 1, 2,

2-րդ գլուխ, հոդված՝ 4

6-րդ գլուխ, հոդված՝ 30

8-րդ գլուխ, հոդվածներ՝ 34, 37

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ, հոդվածներ՝ 1, 3, 4

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 16

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=28458

«Պետական գույքի կառավարաման մասին» ՀՀ օրենք

գլուխ II, հոդված՝ 5

գլուխ III, հոդվածներ՝ 6, 6.1, 7

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=94427

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք

hոդվածներ՝ 2, 3, 18, 20

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

 «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ հոդված՝ 4,

2-րդ գլուխ, հոդված՝ 6

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 20, 21, 23, 24

8-րդ գլուխ, հոդված՝ 37

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք

hոդվածներ՝ 2, 3, 20, 22

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=146622

«Գնումների մասին» ՀՀ օրենք

hոդվածներ՝ 1, 2, 6, 10

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=110820

«Գրավոր խոսք»

Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.

էջեր՝ 70-94, 173, 221, 224, 227, 245-250, 258-275

հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան

Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ս.Վ.Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ.Աղգաշյան: Երևան 2012 թ.

  1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, §1.3, §1.5,
  2. Համակարգչային հմտություններ, §2.2,
  3. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6

հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Ծրագրերի կառավարում
  • Որոշումների կայացում
  • Բարեվարքություն
  • Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
  • Խնդրի լուծում:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00):

 

Կցված ֆայլերը