Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Հայտարարությունների արխիվ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է մրցույթ` Կոմիտեի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների և վճարումների բաժնի մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

28/10/2021 Հայտարարություններ

Հայտարարություն

Պետական գույքի կառավարման կոմիտեի քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) հայտարարում է մրցույթ Կոմիտեի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների և վճարումների բաժնի մասնագետի (ծածկագիրը` 22-3-26.1-Մ6-1) (այսուհետ՝ մասնագետ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի  կունենա 2021 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը՝ 11:00-ին Կոմիտեի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 4):

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերի բնօրինակները:

  1. անձնագիր (ՀԾ համարանիշ)
  2. դիպլոմ (առկայության դեպքում)
  3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
  4. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով:

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձըի չափը կազմում է 111 115 (մեկ հարյուր տասնմեկ հազար մեկ հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:

Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Տիգրան Մեծի 4:

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է՝ 2021 թվականի      հոկտեմբերի 29-ը:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում), հեռախոսահամար՝ 011-52-73-00, էլեկտրոնային փոստի հասցե՝ (hr@spm.am):

Կցված ֆայլերը