Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է կոմիտեի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության գնումների բաժնի ավագ մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

18/10/2021 Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Պետական գույքի կառավարման կոմիտեն ՀՀ քաղաքացիներին

տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ

Պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության գնումների բաժնի ավագ մասնագետ (ծածկագիրը՝ 22-3-26.1-Մ3-1)

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Կոմիտեի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման աշխատանքներին, իրականացնում է գնումների անվանացանկի և գնումների պլանի կազմում, գնումների պլանում լրացումների և փոփոխությունների կատարում, պատասխանատու ստորաբաժանումներ, գնումների համակարգողներ և գնահատող հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ պատվիրատուի ղեկավարի հրամանների նախագծերի պատրաստում, պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտի կազմման համապատասխանության գնահատում, մրցույթների հրավերների կազմում, մրցույթների անցկացում էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային եղանակներով (www.armeps.am և www.armeps.am/ppcm համակարգերի միջոցով), արձանագրությունների, պայմանագրերի, գնման ընթացակարգերի արձանագրությունների, պայմանագիր կնքելու որոշման և կնքված պայմանագրի մասին հայտարարությունների կազմում, կնքված պայմանագրերի վերաբերյալ հաշվետվությունների մուտքագրում www.armeps.am/ppcm համակարգ, Կոմիտեի և նրա ենթակա պատվիրատուների գնման գործընթացների վերաբերյալ եռամսյակային, կիսամյակային, ինն ամսվա և տարեկան հաշվետվությունների ներկայացում լիազոր մարմին, ինչպես նաև Կոմիտեի գնման գործընթացների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններ է ներկայացնում ներքին աուդիտի բաժին, գնումների գործընթացին առնչվող Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշումների նախագծերի պատրաստում, Կոմիտեի ենթակա պատվիրատուների (պետական ոչ առևտրային կազմակերպություններ, փակ բաժնետիրական ընկերություններ) կողմից ներկայացված տեղեկատվության հրապարակում www.gnumner.am կայքում։  

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի կամ տնտեսագիտության բնագավառներում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Բավարարում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական

օրենսգիրք (գլուխ 5), «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, «Գնումների մասին» օրենք, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կանոնադրությունը hաստատելու մասին» N 30-Լ հրամանի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու  ունակություն:

  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում:
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ինչպես նաև տարբեր տեղեկատվական շտեմարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ:
  • աշխատավարձի չափը՝ 175 932 ՀՀ դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայողի երեխային խնամքի կապակցությամբ արձակուրդից (12.02.2019 թ. -07.11.2021 թ.) վերադառնալը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00):

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով (պատճենները),
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Դիմորդների ընտրությունը կանցկացվի հարցազրույցի եղանակով։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով hr@spm.am՝ ժամը 14:30-ից մինչև 17:30-ը:

Դիմումների ընդունման ժամկետն է` 19.10.2021թ. մինչև 21.10.2021թ. ներառյալ:

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

............................................................................................ից

դիմողի անուն հայրանուն ազգանունը

...............................................................................................

դիմողի գրանցման հասցեն

................................................................................................

դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

 ...............................................................................................

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

Ծնված` ...................................................................................

օրը, ամիսը, տարին, վայրը

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության գնումների բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 22-3-26.1-Մ3-1) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար։


«____»  __________________ 2021թ.                                                   ________________________________

                                                                                                                        /ստորագրությունը/

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ի Ն

Հայտնում եմ, որ`

  1. ....................... համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

    (ունեմ, չունեմ)

Տիրապետում եմ հետևյալ համակարգչային ծրագրերին (Windows, Word, Excel, Access և այլն)

..................................................................................................................................................................

..................................................................................................................................................................

  1. Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին.

ա)   ........................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

բ) ............................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

գ) .............................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

  1. Հայերենին ....................................................................................................................................................:

                                                       (տիրապետում եմ, չեմ տիրապետում)

  1. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ .......................................................

                                                                                                                  (ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

  1. Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն ...............................................................

(ունեմ, չունեմ)

  1. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված

հիվանդություններից որևէ մեկով .........................................................................................................

                                   (տառապում եմ, չեմ տառապում)

Կից ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերը.

  1. անձնագրի պատճենը` .................................................................................... էջ.
  2. դիպլոմի (դիպլոմների) պատճենը (պատճենները)` ............................................ էջ.
  3. աշխատանքային գրքույկի պատճենը` ............................................................... էջ.
  4. զինվորական գրքույկի պատճենը` ..................................................................... էջ. .............................................................................................................................................................................

մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:

Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին

Դիմող`  ....................................                                                       « .........»  .................................   2021 թ.

                  ստորագրություն