Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Հայտարարությունների արխիվ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է Պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 22-3-25.3-Մ2-5) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

09/04/2021 Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ

Պետական գույքի տնօրինման վարչության  (այսուհետ՝ Վարչություն) պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 22-3-25.3-Մ2-5)

Իրականացում է Կոմիտեին ամրացված, իսկ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում՝ նաև Կոմիտեին չամրացված, սակայն պետական սեփականություն հանդիսացող, այդ թվում նոր հայտնաբերված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, Կոմիտեին ամրացված շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, Կոմիտեին ամրացված անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ճշտման, դադարման, իրավունքի գրանցման վկայականների ուղղման, անշարժ գույքի առանձին միավորների բաժանման աշխատանքները, վարում է Կոմիտեին ամրացված անշարժ և գրանցման ենթակա շարժական գույքի համապարփակ բազան, հաշվառման բազայի տվյալների հիման վրա տրամադրում է տեղեկատվություն Կոմիտեին ամրացված անշարժ և շարժական գույքի վերաբերյալ, իրականացում է Կոմիտեին ամրացված անշարժ գույքի ուսումնասիրություն, դրանց փաստացի վիճակի (այդ թվում՝ զբաղվածության) վերաբերյալ կազմում է տեղեկանքներ և այլ փաստաթղթեր, ձեռք է բերեում Կոմիտեին ամրացված, իսկ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նաև Կոմիտեին չամրացված, սակայն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպություններից  եզրակացություններ և այլ փաստաթղթեր, իրականացնում է աշխատանքներ՝ Կոմիտեին ամրացված, իսկ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նաև Կոմիտեին չամրացված, սակայն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հետ կապված շինարարական (քանդման) աշխատանքների ուղղությամբ:

 Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի կամ տնտեսագիտության բնագավառներում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
  • ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ հողային օրենսգրքի, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին»,  «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին» N 562-Ն, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1079-Ն, ՀՀ կառավարության   2017 թվականի  հունիսի 29-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» N 757-Ն, ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթեր) բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման և հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի N 479 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 828-Ն որոշումների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կանոնադրությունը hաստատելու մասին» N 30-Լ հրամանի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու  ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ինչպես նաև տարբեր տեղեկատվական շտեմարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ.
  • աշխատավարձի չափը՝ 212 309 ՀՀ դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայողի հղիության և ծննդաբերության արձակուրդից (01.04.2021 -18.08.2021թ.) վերադառնալը:

 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00):

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր )՝ պատճենով (պատճեններով),
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Դիմորդների ընտրությունը կանցկացվի հարցազրույցի եղանակով։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով hr@spm.am՝ ժամը 14:30-ից մինչև 17:30-ը:

Դիմումների ընդունման ժամկետն է` 12.04.2021թ. մինչև 14.04.2021թ. ներառյալ:

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

ՄԵԼԱՆՅԱ ՂՈՒՇՉՅԱՆԻՆ

............................................................................................ից

դիմողի անուն հայրանուն ազգանունը

...............................................................................................

դիմողի գրանցման հասցեն

................................................................................................

դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

...............................................................................................

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

Ծնված` ...................................................................................

օրը, ամիսը, տարին, վայրը

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ ինձ հետ կնքել աշխատանքային պայմանագիր Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 22-3-25.3-Մ2-5) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար։

«____»  __________________ 2021թ.                                    ________________________________

                                                                                                    /ստորագրությունը/

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ի Ն

Հայտնում եմ, որ`

  1. ....................... համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

    (ունեմ, չունեմ)

Տիրապետում եմ հետևյալ համակարգչային ծրագրերին (Windows, Word, Excel, Access և այլն)

..................................................................................................................................................................

..................................................................................................................................................................

  1. Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին.

ա)   ........................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

բ) ............................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

գ) .............................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

  1. Հայերենին ....................................................................................................................................................:

                                                       (տիրապետում եմ, չեմ տիրապետում)

    4. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ .......................................................

                                                                                                                  (ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

    5. Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն ...............................................................

(ունեմ, չունեմ)

  1. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված

հիվանդություններից որևէ մեկով .........................................................................................................

                                   (տառապում եմ, չեմ տառապում)

Կից ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերը.

  1. անձնագրի պատճենը` .................................................................................... էջ.
  2. դիպլոմի (դիպլոմների) պատճենը (պատճենները)` ............................................ էջ.
  3. աշխատանքային գրքույկի պատճենը` ............................................................... էջ.
  4. զինվորական գրքույկի պատճենը` ..................................................................... էջ. .............................................................................................................................................................................

մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:

Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 Դիմող`  ....................................                                            « .........»  .................................   2021 թ.

                  ստորագրություն