Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացնում է  Պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման բաժնի փորձագետ  ներգրավելու մասին  

11/02/2026 Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին

տեղեկացնում է  փորձագետ ներգրավելու վերաբերյալ

 

Պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման բաժնի (այսուհետ՝ Բաժին) փորձագետ

 

Աշխատանքների համառոտ նկարագիրը

Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները`

  • պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման և վարձակալության տրամադրման համար ներկայացված փաստաթղթերի (առաջարկությունների և դիմումների) ուսումնասիրություն
  • ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի կազմում և մասնագիտական դիրքորոշման ներկայացում,
  • պետական անշարժ գույքի տնօրինման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի քննարկման կազմակերպում,
  • անհատույց օգտագործման և վարձակալության տրամադրված պետական անշարժ գույքի և դրա օգտագործողների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, հաշվառում, ճշգրտում, գրությունների նախապատրաստում:

          Տվյալ փորձագետի ներգրավման ժամկետն է` վեց ամիս (պայմանագիրը կնքվում է վեց ամիս ժամկետով):

 

Փորձագետի պարտականությունները

Փորձագետը պարտավորվում է Բաժնի պետին ներկայացնել հաշվետվություն իր կողմից իրականացրած աշխատանքների մասին վեց ւամսվա համար, կատարած աշխատանքների ավարտից հինգ օր առաջ ներկայացնել հաշվետվություն վեց ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Աշխատանքը գնահատվում է դրական կամ բացասական: Փորձագետն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Փորձագետին ներկայացվող պահանջները

- բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտությանև իրավագիտության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ.

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (փոփոխություններով), ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 914-Ն որոշման,իր լիազորությունների հետ կապված իրավական այլ իրավական ակտերի իմացություն.

- ունենա տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Փորձագետին ներկայացվող սահմանափակումները

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00, էլեկտրոնային հասցե` hr@spm.am/:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացմանկամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

 

Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 13:00-ն անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով` էլեկտրոնային հասցե` info@spm.am:

 

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

 

Դիմումների ընդուն ման ժամկետն է` 12.02.2026թ. մինչև 16.02.2026թ. ներառյալ։

Կցված ֆայլերը