Հայտարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտեի քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) հայտարարում է մրցույթ Կոմիտեի իրավաբանական վարչության իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնի բաժնի (այսուհետ` Բաժին) մասնագետի (ծածկագիրը` 22-3-26.6-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 15-ին ժամը՝ 15:00-ին Կոմիտեի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 4):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերի բնօրինակները:
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձըի չափը կազմում է 139 776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հարցազրույցի փուլում ստուգվող մասնագիտական գիտելիքներ և դրանք կիրառելու կարողություններ`
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 1, 2, 3, 6, 8, 9, 12-14, 18-33)
հղում` https://www.arlis.am/hy/acts/208569/latest
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
հղում` https://www.arlis.am/hy/acts/204205
«Պետական գույքի կառավարաման մասին» ՀՀ օրենք
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/207626
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք ․
հղում` հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/152139
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146495
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է՝ 2025 թվականի դեկտեմբերի 29-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում), հեռախոսահամար՝ 011-52-73-00, էլեկտրոնային փոստի հասցե՝ (hr@spm.am):