Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Հրապարակումների արխիվ

Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը

21/11/2019 Հրապարակումներ

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը: 

«Նախագծով նախատեսվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով: Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է»,- ասաց ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Բադալյանը: