Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հրապարակումներ

Երևանի կոլորիտային և պատմություն ունեցող շենքերը կռեստավրացվեն. առաջին «մարտահրավերը» Մամուլի շենքն է

06/09/2019 Հրապարակումներ

http://www.magnis.news

Այսօր` սեպտեմբերի 4-ին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նիստերի սրահում կայացավ Երևան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված նոր՝ “ProfEye Challenge նախագծի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսը:

“ProfEye Challenge”-ը դիզայներների, ճարտարապետների և ճարտարապետական ընկերությունների համար յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել նրանց ամենահամարձակ մտահղացումները, նորովի ներկայանալ հանրությանն իրենց ճարտարապետական տեսլականով։ “ProfEye Challenge”-ի շրջանակում որպես առաջին «մարտահրավեր» մասնակիցների կողմից կմշակվեն և կառաջարկվեն Երևանի կոլորիտային և պատմություն ունեցող Մամուլի շենքի արտաքին տեսքի ռեստավրացիայի նախագծեր:

“ProfEye Challenge”-ն իրականացվում է Հայաստանում և շինարարության ոլորտում առաջատար կազմակերպություններից «Պրոֆ Ալ» ընկերությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի աջակցությամբ:

«Նոր ծրագրերին մասնավոր հատվածի ներգրավումը բնագավառում զարգացման նախապայմաններից է: Այս նախագծի իրականացման համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Պրոֆ Ալ» ընկերությանը: Վստահ եմ, որ նմանօրինակ ծրագրերը շարունակական են լինելու, և մասնավոր ընկերությունները նախանձախնդիր կլինեն իրականացնելու քաղաքաշինության բնագավառի զարգացանը նպաստող նոր նախագծեր»,-իր խոսքում նշեց ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:

Ընդգծելով նման նախագծերի իրականացման կարևորությունը՝ ՀՀ պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ Գեղամ Սարգսյանը նշեց.

«Նման նախագծերի դերն ու նշանակությունը մշակութային և ճարտարապետական արժեքների պահպանման և հանրային իրազեկման տեսանկյունից շատ կարևոր է: Մենք ուշադրություն դարձրեցինք ՙՊրոֆ Ալ՚ ընկերության կողմից Մամուլի շենքի ընտրության հիմնավորումներին: Շենքն ունի ճարտարապետական ինքնատիպ լուծումներ, ֆունկցիոնալ է, բարձրահարկ, ինչը ոլորտի մասնագետների համար ստեղծագործելու լայն հնարավորություններ է ընձեռում՚:

“ProfEye Challenge” արշավի նախաձեռնող «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանը, խոսելով նախագծի գաղափարի և նպատակների մասին, ասաց.

«Պրոֆ Ալ» ընկերությունը շուրջ 20 տարվա գործունեության ընթացքում իրականացրել է քաղաքի և երկրի համար նշանակալի կառույցների վերակառուցման մի շարք նախագծեր՝ պատասխանատու և պարտավորեցնող այդ գործում կարևորելով պրոֆեսիոնալիզմը: Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին՝ “ProfEye Challenge”-ի հիմքում ևս առաջնային ենք համարել պրոֆեսիոնալ մոտեցումը: ProfEye՝ այսինքն մասնագիտական աչք. մասնագիտական աչքի ու պրոֆեսիոանալիզմի կարիքն ունենք, ինչը ոլորտի զարգացման գլխավոր նախադրյալ է: Այս արշավը հնարավորություն կտա ձևավորել երկխոսության նոր մշակույթ հանրության և նախագծեր իրականացնող կառույցների, ընկերությունների և մասնագետների միջև»:

Էդգար վետիսյանը հավելեց, որ “ProfEye Challenge” արշավի նպատակներից մեկն էլ ներդրողների ուշադրությունը մեր երկրի համար կարևոր կառույցների ռեստավրացիային ուղղված նախագծերի վրա հրավիրելն է:

“ProfEye Challenge”-ը կկրի շարունակական բնույթ և կիրականացվի նաև ՀՀ մարզերում:

“ProfEye Challenge” նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը հղման միջոցով: Հայտը ներկայացնելուց հետո դիմողն անմիջապես կստանա մասնակցության համար անհրաժեշտ տվյալների բազան:

“ProfEye Challenge”-ի կանոնների համաձայն՝ մասնակիցներն իրենց նախագծերը մինչև սեպտեմբերի 28-ը պետք է ուղարկեն architect@profal.am էլ. հասցեին: Նախագծերը կներկայացվեն www.profal.am կայքում և կդրվեն բաց քվեարկության: Քվեարկությունը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին և կավարտվի հոկտեմբերի 7-ին, ժամը 20:00-ին: Համաձայն մրցույթի կանոնների՝ նախագծերը կայքում ներկայացվելու են առանց հեղինակների անունների՝ համարակալված:

“ProfEye Challenge”-ի արդյունքները պաշտոնապես կամփոփվեն հոկտեմբերի 8-ին՝ հատուկ միջոցառմամբ, որին ներկա կգտնվեն բոլոր մասնակիցները և հաղթողները, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչները: Հաղթող նախագծեր կճանաչվեն քվեարկության արդյունքում 3 ամենաշատ հավանությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից հավանության արժանացած նախագծերը:

Բոլոր հաղթող նախագծերի հեղինակները կմեկնեն Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող «Պրոֆ Ալ» ընկերության գործընկեր, աշխարհում ալյումինե պրոֆիլների և աքսեսուարների արտադրության ոլորտի առաջատարներից Alumil ընկերություն՝ փորձի փոխանակման և վերապատրաստման:

«Պրոֆ Ալ» ընկերությունը հայաստանյան շուկայում գործում է շուրջ 20 տարի` ներկայանալով բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորումով, ալյումինե և մետաղապլաստե կոնստրուկցիաների ներկրմամբ և արտադրությամբ, ինչպես նաև լանդշաֆտային դիզայնով: Ընկերությունն ունի 15-ից ավել արտադրամաս, և արտադրական յուրաքանչյուր ուղղություն հիմնվել ու զարգանում է աշխարհի տարբեր երկրներից շուրջ 50 ընկերությունների հետ գործակցության արդյունքում (Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Հունաստան, Հոլանդիա, Շվեդիա, Ֆրանսիա, Բելգիա, Դանիա, Անգլիա, Լեհաստան և այլն): «Պրոֆ Ալ»-ը միակն է ոլորտում, որն արտահանում է իր արտադրանքը սկսած 2013 թվականից և որի շնորհիվ ''Made in Armenia''–ն համարվում է եվրոպականին համարժեք որակ GULF երկրներում: