Կենսագրական տվյալներ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1995 թ. մարտի 24, ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
Կրթություն
2002-2013 թթ. Հրազդանի թիվ 10 դպրոց
2013-2017 թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, Արվեստաբանության բաժնի բակալավրիատ
2017-2019 թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, Սփյուռքագիտության ամբիոնի մագիստրատուրա, մասնագիտացում՝ սփյուռքագետ-հայագետ
2019 թ.-ից ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
2015 թ., 2017 թ. IMR հետազոտական ընկերություն, հարցազրուցավար
2019-2021 թթ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության մեդիայի վերլուծաբան, 2021 թ. փետրվարից՝ նաև գլխավոր խմբագիր
2022 թ. հունվարի 25-ից Պետական գույքի կառավարման կոմիտե, Արտաքին կապերի բաժնի փորձագետ՝ հանրային կապերի պատասխանատու
Պարգևներ, դրամաշնորհներ
2016 թ. ԵՊՀ «Լավագույն ուսանող» մրցույթ, 1-ին տեղ
2018 թ․ «Գալուստ Կիւլպենկեան» հիմնարկության կողմից հայտարարված «Դաշտային հետազոտություններ Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանում» մրցույթի հաղթող
2018 թ. հունիսին մեկնել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ՝ իրականացնելու դաշտային հետազոտություն տեղի հայկական համայնքում։ Հետազոտության արդյունքները տպագրվել են «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի 2018 թ. հատորում
2018 թ․ ՀՀ «Լավագույն ուսանող» մրցույթ, 1-ին տեղ
2016 թ. արժանացել է ԵՊՀ բրոնզե մեդալի
Հասարակական գործունեություն
2015-2019 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
2016-2018 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ
2020-2021 թ. Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի կառավարման խորհրդի անդամ
2020 թ.-ից Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի անդամ
13 գիտական հոդվածի հեղինակ է
Անկուսակցական է
Ամուսնացած է