Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամաս հասցեում

13/04/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամաս հասցեում գտնվող «Երևանի Աշոտ նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 339.8 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երեք օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) ժամը 17։00-18։30 մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 19 000 ՀՀ դրամ է։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. ապրիլի 29-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Աճուրդի մասնակիցները գույքին կարող են ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր ժամը 9։00-18։00՝ զանգահարելով 010 36 19 08 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք զանգահարել՝ 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, դիմել՝ քաղաք Երևան, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease :