Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Երևան քաղաքի Այգեստան 9/4ա հասցեում

08/04/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Այգեստան 9/4ա հասցեում գտնվող «Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված շենքի 3-րդ հարկից 432 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական երեք օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) ժամը 17:00-19:00 մարզական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 28 000 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի ապրիլի 12-ից մինչև ապրիլի 23-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease :