Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են ապամոնտաժված շինարարական նյութեր

08/04/2021 Նորություններ

Վաճառվում են «Վաղարշապատի Մ.Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման արդյունքում ապամոնտաժված շինարարական նյութերը՝  մետաղապլաստե պատուհաններ, մետաղական ճաղաշարեր և թուջե մարտկոցներ։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. ապրիլի 26-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում: Օտարման ենթակա գույքի մեկնարկային գները նշված են հրապարակային ծանուցման տեքստում։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝  Վաղարշապատ քաղաքի Շահումյան 100 հասցեում գտնվող շենքի տարածքում, ժամը 11։00 – 18։00-ը, զանգահարելով 093 74 61 88 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other  ։