Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է ապամոնտաժված շարժական գույք

20/01/2021 Նորություններ

Վաճառվում է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի  Արամի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող շենքի ապամոնտաժված շարժական գույքը՝  1/ ասինխրոն էլ. շարժիչ, եռաֆազ պոմպ – 4 հատ, 2/ ասինխրոն էլ. շարժիչ, եռաֆազ պոմպ – 4 հատ, 3/ ցինկապատ թիթեղյա քառակուսի օդատարներ /տարբեր չափերի/ – 800 գծմ., 4/ փական 100 մլմ – 3 հատ, 5/ փական 80 մլմ – 10 հատ, 6/ փական 60 մլմ – 5 հատ, 7/ փական 50 մլմ – 2 հատ ։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. փետրվարի 5-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում: Օտարման ենթակա գույքի մեկնարկային գները նշված են ծանուցման տեքստում։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ Երևան քաղաքի Արամի փողոց թիվ 1 շենք հասցեում գտնվող «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տարածքում, ժամը 11։00 – 18։00-ը, զանգահարելով 091 35 75 96 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։