Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է անշարժ գույք Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ.Աշոտի թիվ 32/1 հասցեում

08/01/2021 Նորություններ

Վաճառվում է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող  անշարժ գույքը՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ.Աշոտի թիվ 32/1 հասցեում գտնվող 340.4 քառ. մետր մակերեսով ինստիտուտի մասնաճյուղի շենքը, 15.6 քառ. մետր մակերեսով պարիսպը, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 436 քառ.մետր մակերեսով հողամասը։

Օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը  31 875 800 դրամ է, մասնակցության վճարը՝ 26 638 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. փետրվարի 25-ին և մարտի 12-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը համապատասխան հասցեում, զանգահարելով Ս.Նազարյանին՝ 098 03 33 31 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։