Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է անշարժ գույք Երևան քաղաքի Օրբելի 23 հասցեում

30/09/2020 Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին մասնակցելու Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Օրբելի 23 հասցեում գտնվող հասարակական շենքի օտարման մրցույթին:

Օտարման ենթակա շենքի մակերեսը 9 905.21 քառ.մետր է, հողամասի մակերեսը՝ 3.302955 հա և 0.004359 հա բաժնային սեփականություն, վաճառքի նվազագույն գինը  7 716 165 647 ՀՀ դրամ է, մրցույթի նախավճարի չափը՝ 385 808 282 ՀՀ դրամ։

Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են Պետական գույքի կառավարման կոմիտե՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 29-ը ժամը 18:00։

Մրցույթը տեղի կունենա Պետական գույքի կառավարման կոմիտեում 2020 թվականի  նոյեմբերի 2-ին ժամը 15:00, հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 520 628 հեռախոսահամարով, մրցույթի մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման տեքստում, հետևյալ հղումով՝

https://www.stateproperty.am/function/competition ։