Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Հանդիպում ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ

08/09/2020 Նորություններ

Սեպտեմբերի 8-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ընդունել է Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին շփումներն ու համագործակցությունը, ինչպես նաև քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն և կարևորություն ունեցող հարցեր: ՊԳԿ կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը կարևորեց օրենսդրական փոփոխություններին և պետական գույքի կառավարման ռազմավարությանը վերաբերող հարցերը։ Համաձայնություն ձեռք բերվեց պարբերաբար իրականացնել փորձի և տեղեկատվության փոխանակում՝ փորձագետների և այլ մասնագետների ներգրավվածությամբ, ինչի կապակցությամբ տեղի կունենան փոխադարձ հանդիպումներ և քննարկումներ: Հանդիպման ավարտին, ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը ՀՀ ՊԳԿԿ-ի ղեկավարությանը պաշտոնական այցով հրավիրեց Արցախի Հանրապետություն։