Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «Տոյոտա Ավալոն 3.5» մակնիշի ավտոմեքենա

07/09/2020 Նորություններ

Վաճառվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ամրացված «Տոյոտա Ավալոն 3.5» (2006 թ., պ/հ.՝ 120 LL 60, ն/հ.՝ 4T1BK36B26U152484, թափքը՝ սեդան,  գույնը՝ սև, վիճակը՝ շարժիչը և փոխանցման տուփն ունեն նորոգման կարիք, մեկնարկային գինը 1 024 000 դրամ է, մասնակցության վճարը՝ 15 474 դրամ) մակնիշի ավտոմեքենան։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020 թ. սեպտեմբերի 23-ին, ժամը՝ 11։00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում /հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4/։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ՝ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը  ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, զանգահարելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ` 043-06-07-09 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-18:00-ն, իսկ գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08 յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝  

https://www.stateproperty.am/function/movesale ։