Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է անշարժ գույք Երևան քաղաքի Մոսկովյան 13 հասցեում

26/08/2020 Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին մասնակցելու Երևան քաղաքի Մոսկովյան 13 հասցեում գտնվող պոլիկլինիկայի շենքի օտարման մրցույթին (ծածկագիր`1243-Ա):

Օտարման ենթակա շենք, շինությունների մակերեսը 2 418.3 քառ.մետր է, հողամասի մակերեսը՝ 0.23824 հա, գույքի գնահատված արժեքը՝ 2 204 865 000 ՀՀ դրամ, հողի կադաստրային արժեքը՝ 142  944  000 ՀՀ դրամ, վաճառքի նվազագույն գինը՝ 2 204 865 000  ՀՀ դրամ, մրցույթի նախավճարի չափը՝ 110 243 250 ՀՀ դրամ։

Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են Պետական գույքի կառավարման կոմիտե՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 29-ը  ժամը 18:00։

Մրցույթը տեղի կունենա Պետական գույքի կառավարման կոմիտեում 2020 թվականի  հոկտեմբերի 2-ին ժամը 15:00, հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 520 628 հեռախոսահամարով, մրցույթի մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման տեքստում, հետևյալ հղումով՝

https://www.stateproperty.am/function/competition ։