Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին կայարան հասցեում գտնվող 133 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը

26/08/2020 Նորություններ

Վաճառվում է ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին կայարան հասցեում գտնվող 133 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.02 հեկտար մակերեսով հողամասը։ Աճուրդի մեկնարկային գինը  3 028 040 դրամ է, մասնակցության վճարը՝ 17 479 դրամ։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը զանգահարելով Պետական գույքի տնօրինման վարչության համապատասխան աշխատակցին՝  011-52-06-28 հեռախոսահամարով։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. սեպտեմբերի 15-ին ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։