Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են շենք-շինություններ

19/08/2020 Նորություններ

Վաճառվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը`

1/  Ճանապարհային տնակ  97.5 քառ.մետր մակերեսով, հողամասի մակերեը՝ 0.0143 հա, հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս, ք.Գորիս Մ-2 մայրուղի թիվ 7, մեկնարկային գինը՝ 2 354 170 դրամ, մասնակցության վճարը՝ 16 805 դրամ։

2/ Փորձագիտական մասնաշենք  351.6 քառ.մետր մակերեսով, հողամասի մակերեը՝ 0.075 հա, հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, ք. Չարենցավան, 6-րդ թաղամաս 4-րդ փողոց թիվ 2, մեկնարկային գինը՝  42 173 000 դրամ, մասնակցության վճարը՝ 27 668 դրամ,

3/ Վարչական շենք, պահեստ, ավտոտնակ, պարիսպ 465.15 քառ.մետր մակերեսով, հողամասի մակերեը՝ 0.0873 հա, հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք.Ստեփանավան, Սպարապետի 2, մեկնարկային գինը՝ 6 498 056 դրամ, մասնակցության վճարը՝ 20 949 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը համապատասխան հասցեներում, զանգահարելով՝ 011 52 06 28 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։