Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա

07/08/2020 Նորություններ

Վաճառվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված ՝ «GAZ-3110» /1998թ., նախկին պ/հ.՝071 GG 01 , ն/հ.՝ XTH311000W0159064, թափքը՝ սեդան, գույնը՝ սև, վիճակը՝  վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ/ մակնիշի ավտոմեքենան։ Աճուրդի մեկնարկային գինը  194 000 դրամ է, մասնակցության վճարը՝ 4 330 դրամ։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2020թ. օգոստոսի 31-ին ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ`  043-06-07-09 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-18:00-ն, իսկ գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00-ն, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։