Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձով տարածք Երևան քաղաքի Բագրատունյաց 45 հասցեում

01/06/2020 Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում Երևան  քաղաքի Բագրատունյաց 45 հասցեում  գտնվող  Երևանի  Մ.Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 177.4 ք.մ ընդհանուր  մակերեսով տարածքը` շաբաթական երեք օր  (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) ժամը 18։00-20։00 մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 40 000 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. հունիսի 17-ին ժամը 14:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease   ։