Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է ՎԱԶ 21074-120-21 մակնիշի ավտոմեքենա

19/05/2020 Նորություններ

Վաճառվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին ամրացված գույքը՝ ՎԱԶ 21074-120-21 մակնիշի ավտոմեքենան (2007թ., պ/հ.՝ 591 LU 18, ն/հ.՝ XTA21074072624330, թափքը՝ սեդան, գույնը՝ սպիտակ, վիճակը. տրանսպորտային միջոցի հետևի մեղմիչները անսարք են, թափքի վիճակը բավարար, մի քանի տեղ փոս ընկած)։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, մեկնարկային գինը 352 000 դրամ է, մասնակցության վճարը՝ 3 600 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. հունիսի 5-ին ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, զանգահարելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ` 043-06-07-09 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-18:00-ն, իսկ գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08 յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010-52-63-32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։