Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են հաստոցներ

19/05/2020 Նորություններ

Վաճառվում է ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված գույքը՝ 1/ գայլիկոնման ուղղահայաց հաստոց ՏՈՒ-200 – 1 հատ, մեկնարկային գինը՝ 40 000 դրամ, 2/ խառատային հաստոց Հ-1812 – 1 հատ,  մեկնարկային գինը՝ 600 000 դրամ, 3/ ֆրեզերային հաստոց 6Ռ-82 – 1 հատ,  մեկնարկային գինը՝ 440 000 դրամ, 4/ էլ. գայլիկոնիչ պտուտակահան – 1 հատ, մեկնարկային գինը՝ 520 000 դրամ, 5/ փականագործի մամլակ 71487102 – 1 հատ, մեկնարկային գինը՝ 16 000 դրամ։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, զանգահարելով 043-06-07-09 հեռախոսահամարով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9։00-18։00-ը, իսկ գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08 հեռախոսահամարներով յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00-ը, իսկ շաբաթ օրերին մինչև ժամը 13։00-ը։

 Աճուրդը տեղի կունենա 2020թ. հունիսի 5-ին ժամը 13:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010-52-63-32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։