Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձով տարածք Երևան քաղաքի Օրբելի 41 հասցեում

19/05/2020 Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում Երևան քաղաքի Օրբելի 41 հասցեում  գտնվող «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի 200 քառ. մետր ընդհանուր մակերեսով ճաշարանի տարածքը՝ սննդի կազմակերպման նպատակով, երեք տարի ժամկետով վարձակալության իրավունքով։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 340 000 դրամ է։

Գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր երկուշաբթիից  ուրբաթ, ժամը 09:00-17:00 ընկած ժամանակահատվածում, դիմելով Ն.Հովհաննիսյանին  (093) 071-291 հեռախոսահամարով, ք.Երևան, Օրբելի 41 հասցեում:

Աճուրդը տեղի կունենա 2020թ. հունիսի 5-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease   ։