Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «HYUNDAI SONATA 2.4» մակնիշի ավտոմեքենա

19/05/2020 Նորություններ

Վաճառվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ամրացված «HYUNDAI SONATA 2.4» (Հյունդաի Սոնատա) մակնիշի ավտոմեքենան (2006թ., պ/հ.՝ 209 LL 60, ն/հ.՝ KMHET41C96A258576, թափքը՝ սեդան, գույնը՝ արծաթագույն մետալիկ, վիճակը՝ բավարար)։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, աճուրդի մեկնարկային գինը 1 935 000 դրամ է, մասնակցության վճարը՝ 16 385 դրամ։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում:

Աճուրդը տեղի կունենա 2020թ. հունիսի 5-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ` 043-06-07-09 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-18:00-ն, իսկ գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08 հեռախոսահամարներով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00-ն, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։