Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձով տարածք Երևան քաղաքի Հ.Հակոբյան նրբանցք 3 հասցեում

18/05/2020 Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում  Երևան  քաղաքի Հ.Հակոբյան նրբանցք 3 հասցեում գտնվող «Երևանի Ն.Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 28.9 ք.մ ընդհանուր մակերեսով  տարածքը`  շաբաթ  օրը  ժամը 11։00-15։00 կրթական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 9 000 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. հունիսի 1-ին ժամը 12:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease   ։