Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են ՊԵԺՈ-605 և ՈւԱԶ-3962 մակնիշի ավտոմեքենաները

05/05/2020 Նորություններ

Վաճառվում է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ ՊԵԺՈ-605 (1991թ., պ/հ. 631 OP 61, ն/հ. VF36BR6A290771454, թափքը՝ սեդան, գույնը՝ մուգ բալագույն մետալիկ, վիճակը՝ փոխանցման տուփը մեխանիկական, հիմնական նորոգման ենթակա, շարժիչը՝ անսարք, հիմնականում նորոգման ենթակա, սրահը և կոմպլեկտավորումը՝ բավարար վիճակի, առջևի կամրջակը՝ վնասված, փոխելու ենթակա, ավտոմեքենան գտնվում է ինտենսիվ շահագործված, անսարք վիճակում, վերջին հինգ տարում մեքենան չի շահագործվել) և ՈւԱԶ-3962 (1989թ., պ/հ.՝ 632 OP 61, թափքը՝ հատուկ, գույնը՝ գորշ, վիճակը՝ փոխանցման տուփը՝ մեխանիկական, անսարք, նորոգման ենթակա, շարժիչը՝ անսարք, հիմնական նորոգման ենթակա, սրահը և կոմպլեկտավորումը՝ բավարար վիճակի, առջևի կամրջակը՝ ջարդված, փոխելու ենթակա, մեքենան գտնվում է ինտենսիվ շահագործված, շահագործման համար ոչ պիտանի վիճակում) մակնիշի ավտոմեքենաները:

ՊԵԺՈ-605-ի մեկնարկային գինը 421 000 դրամ է, նախավճարը՝ 21 050 դրամ, ՈւԱԶ-3962-ի մեկնարկային գինը 285 000 դրամ է, նախավճարը՝ 14 250 դրամ ։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. մայիսի 20-ին ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-17:00-ը զանգահարելով Ա․Անտոնյանին (093) 399-550 հեռախոսահամարով, ք.Վանաձոր, Նժդեհի 2/42 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010-52-63-32 և 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։