Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձով տարածք Արտաշատ քաղաքի Շենգավիթ Հ.Հովհաննիսյան փողոց թիվ 30 հասցեում

30/04/2020 Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում  Երևան  քաղաքի Շենգավիթ Հ.Հովհաննիսյան փողոց թիվ 30  հասցեում գտնվող Երևանի Մովսես Ջանբազյանի անվան թիվ 79 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ին անհատույց  օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 130.9 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական երկու օր (երեքշաբթի, շաբաթ) ժամը 17։00-18։00 մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով   վարձակալության իրավունքով։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 13 000 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. մայիսի 20-ին ժամը 13:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease   ։