Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձով տարածք Երևան քաղաքի Արզումանյան 22 հասցեում

30/04/2020 Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում  Երևան քաղաքի Արզումանյան 22 հասցեում գտնվող «Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 321.2 ք.մ ընդհանուր  մակերեսով տարածքը` շաբաթական երեք օր  (երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ) ժամը 18։30-19։30 մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով  վարձակալության իրավունքով։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 32 000 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. մայիսի 20-ին ժամը 13:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease   ։