Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենա

30/04/2020 Նորություններ

Վաճառվում է ՀՀ ֆինանսների նախարարությանն ամրացված գույքը՝ NISSAN PATHFINDER 4.0 մակնիշի ավտոմեքենան (Նիսսան Պատֆայնդեր) (2006թ., ն/հ.՝ 5N1AR18B46C674144, թափքը՝ ունիվերսալ, վիճակը. տրանսպորտային միջոցի շարժիչը և փոխանցման տուփը՝ բավարար, թափքի վրա առկա են վնասվածքներ, վազքը՝ 198469 կմ)։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. մայիսի 14-ին ժամը 13։00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Աճուրդի մեկնարկային գինը 2 653 000 դրամ է, մասնակցության վճարը՝ 6 000 դրամ։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, զանգահարելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ` 043-06-07-09 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-18:00-ն, իսկ գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08 յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010-52-63-32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։