Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձով տարածք Արարատի մարզի Այնթապ գյուղի 11 փողոց 45/1 հասցեում

30/04/2020 Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում  ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի 11 փողոց թիվ 45/1 հասցեում գտնվող «ՀՀ Արարատի մարզի Այնթապի  Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման  իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 164.7 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝  շաբաթական երկու օր (երեքշաբթի, հինգշաբթի ժամը 16։00-17։00) մշակութային ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով  վարձակալության իրավունքով։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 10 000 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. մայիսի 19-ին ժամը 12:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease   ։