Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձով տարածք Արարատի մարզի Նորաշեն համայնքում

30/04/2020 Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքում  գտնվող «ՀՀ Արարատի մարզի Նորաշենի Ավ․ Իսահակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 71.7 ք.մ մակերեսով տարածքը` մեկ տարի ժամկետով, սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով ժամը 09։00-14։00  վարձակալության իրավունքով։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 23 000 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. մայիսի 19-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease   ։