Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձով տարածք Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հարավային թաղամաս թիվ 4 հասցեում

30/04/2020 Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հարավային թաղամաս թիվ 4 հասցեում գտնվող «Հրազդանի Ա.Մռավյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց  օգտագործման  իրավունքով տրամադրված  1-ին մասնաշենքի 1-ին հարկից 272.3 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթը երեք օր /երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ/ ժամը 17։00-19։00 մարզական  ծրագրերի  իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 31 500 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. մայիսի 19-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease   ։