Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են ԳԱԶ-31105-120 և ՇԵՎՐՈԼԵ ՆԻՎԱ 2123 մակնիշի ավտոմեքենաները

30/04/2020 Նորություններ

Վաճառվում է «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ ԳԱԶ-31105-120 (2004թ., պ/հ՝ 986 SU 65, ն/հ՝ XTH31105041215577, թափքը՝ սեդան, գույնը՝ ադրիա, ընդհանուր վիճակը՝ միջին, անվադողերը, անվահեծերը, անվահենքերը, շարժիչը, փոխանցման տուփը գտնվում են միջին վիճակում, վազքը՝ մոտ 360 000 կմ, ընթացային համակարգի սարքերը և հանգույցներն ունեն վերանորոգման կարիք) և ՇԵՎՐՈԼԵ ՆԻՎԱ 2123 GLS (2008թ., պ/հ՝ 978 LL 11, ն/հ՝ X9L21230080230378, թափքը՝ ունիվերսալ, գույնը՝ արծաթափայլ մետալիկ, ընդհանուր վիճակը՝ միջին, անվադողերը, անվահեծերը, անվահենքերը, շարժիչը, փոխանցման տուփը գտնվում են միջին վիճակում, ընթացային համակարգի սարքերը և հանգույցները ունեն վերանորոգման կարիք, վազքը՝ մոտ 265000 կմ) մակնիշի ավտոմեքենաները:

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Գույքի մեկնարկային գինը 473 600 դրամ է, նախավճարը՝ 23 680 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. մայիսի 14-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթիից  ուրբաթ ժամը 09:00-18:00-ը, դիմելով (060) 373-360 հեռախոսահամարով, ք.Երևան, օդանավակայան «Զվարթնոց»-2 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010-52-63-32 և 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։